կարևոր
1870 դիտում, 1 տարի առաջ - 2021-05-17 19:52

Վթարի պատճառով 24 ժամ ջուր չի լինելու Գեղարքունիքի մարզում

Վթարի պատճառով 24 ժամ ջուր չի լինելու Գեղարքունիքի մարզում

Վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 17-ին ժամը 17.00-ից մինչև մայիսի 18-ը ժամը 17.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի, Նորատուս, Ծովազարդ, Բերդկունք, Հայրավանք, Լճափ, Չկալովկա, Նորաշեն, Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: