Մի խումբ տեղահանված հադրութցիներ կոլեկտիվ գրությամբ դիմել են Արցախում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի հրամանատարին։ Այս մասին գրել է Հադրութի վարչակազմի ղեկավար Արթուր Բաղդասարյանը։
Գրության միջոցով ներկայացրել են 44-օրյա պատերազմի հետևանքով անօթևան մնացած հադրութցիների ցանկությունը՝ ապահովել նոյեմբերի 9-ի հայտարարության 7-րդ կետով նախատեսված՝ տեղահանվածների վերադարձն իրենց բնակավայրեր, միաժամանակ տրամադրելով անվտանգության երաշխիքներ։
Նա Yerkirmedia.am-ի հետ զրույցում նշել է, որ սպասում են ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատարության պատասխանին, որից կախված էլ կորոշեն իրենց հետագա անելիքը: