Զենք-զինամթերքի առեւտրով զբաղվող Դավիթ Գալստյանը, որը հայտնի է «Պատրոն Դավիթ» մականվամբ, ազատ է արձակվել: Վերաքննիչ դատարանը վերացրել է նրա խափանման միջոց կալանքը:
Հիշեցնեմ, որ նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով գումարներ հափշտակելու համար: Դավիթ Գալստյանը ձերբակալվել էր փետրվարի 1-ին, իսկ փետրվարի 2-ին` կալանավորվել:
Ըստ ԱԱԾ-ի հաղորդագրության՝ արտերկրում գրանցված ընկերության խորհրդի նախագահ Դավիթ Գալստյանը, նախնական համաձայնության գալով նույն ընկերության տնօրենի հետ, 2018 թվականի ընթացքում Պաշտպանության նախարարությանն է մատակարարել 1983-ից 1986 թվականների արտադրության հրանոթի անորակ արկեր, որոնցով, հնարավոր չի եղել լուծել մարտական խնդիրներ: Բայց այդ գործարքի դիմաց Պատրոն Դավիթը ստացել է ավելի քան մեկ միլոն դոլար: