կարևոր
2008 դիտում, 2 տարի առաջ - 2021-05-17 16:15

Մայիսի 18-ին` Թանգարանների միջազգային օրը, Հայաստանի և Արցախի 113 մշակութային կազմակերպություն անվճար կընդունի այցելուներին

Մայիսի 18-ին` Թանգարանների միջազգային օրը, Հայաստանի և Արցախի 113 մշակութային կազմակերպություն անվճար կընդունի այցելուներին

Մայիսի 18-ին` Թանգարանների միջազգային օրը, ՀՀ և Արցախի Հանրապետության 113 մշակութային կազմակերպություններ անվճար կընդունեն այցելուներին։

Այս տարի Թանգարանների միջազգային օրը և «Թանգարանների գիշեր» միջոցառումը կիրականացվեն «Թանգարանների ապագան. վերականգնել և վերաիմաստավորել» խորագրի ներքո` թանգարաններին և համայնքներին առաջարկելով ստեղծել, պատկերացնել և տարածել արժեքի ստեղծման նոր փորձերը, մշակութային հաստատությունների նոր բիզնես մոդելները և նորարարական լուծումները ներկայիս սոցիալական, տնտեսական և բնապահպանական մարտահրավերների պայմաններում:

Մայիսի 18-ին նշված ծրագրով Երևանի քաղաքապետարանի ենթակայության թանգարաններում նախատեսվում են հետևյալ միջոցառումները.

Երևան քաղաքի պատմության թանգարան

  • Ժամը 20:00՝ ցուցահանդես «44 օր…» խորագրի ներքո, որը նպատակ ունի մատնանշելու հայրենասիրությունը՝ որպես ազգային դաստիարակության գերակա ուղղղություն դարձնելը և վերաիմաստավորելը 21-րդ դարի թանգարանում:
  • Ժամը 11:00-22:00՝ ինտերակտիվ միջոցառում՝ «Ընտրում է այցելուն»:

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան

  • Ժամը 13:00՝ «Արի՛ պեղենք միասին»՝ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան
  • Ժամը 11:00՝ «Արի՛ պեղենք միասին»՝ «Շենգավիթ» մասնաճյուղում
  • Ժամը 15:00՝ կավագործության վարպետաց դաս՝ «Շենգավիթ» մասնաճյուղում
  • Ժամը 12:30՝ նետաձգության վարպետաց դաս՝ «Կարմիր բլուր» մասնաճյուղում
  • Ժամը 17:00՝ ցուցադրություն տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար՝ «Էրեբունի» թանգարանում պահվող հնագիտական իրերի նմանօրինակների և բրայլյան համակարգով տեքստերով:

Ժամանակակից արվեստի թանգարան

  • Ժամը12:00-22:00՝ Արմենուհի Մարտիրոսյանի «Ինչը, 2-րդ» անհատական ցուցահանդես
  • Ժամը 14:00՝ hանդիպում-զրույց արվեստագետ Արմենուհի Մարտիրոսյանի հետ՝ «Գույնի հոգեբանություն» թեմայով
  • Ժամը 18:00՝ «Ինքնամեկուսացում արվեստում»՝ Միհր թատրոնի փոքր ներկայացում
  • Ժամը 20:00-22:00` դասական երաժշտության համերգ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի «Երիտասադական օպերային ծրագրի» մեներգիչների մասնակցությամբ:

Կարեն Դեմիրճյանի թանգարան

  • Ժամը 12:00-22:00՝ «Մեր խորհրդային բակում» ինտերակտիվ ցուցահանդես-միջոցառում:

Ֆրիտյոֆ Նանսենի թանգարան

  • Ժամը 15:00՝ «Ֆրիտյոֆ Նանսեն՝ մարդասիրության ռահվիրան» բացօթյա միջոցառում:

Թանգարանների մուտքը կլինի անվճար: