կարևոր
2203 դիտում, 1 տարի առաջ - 2021-05-17 15:47

«Հենց այս պահին դաշտում եմ, թուրքերից 500 մետր հեռավորության վրա գարի եմ ցանում»․ Վերին Շորժայի համայնքապետ

«Հենց այս պահին դաշտում եմ, թուրքերից 500 մետր հեռավորության վրա գարի եմ ցանում»․ Վերին Շորժայի համայնքապետ

Նույն իրավիճակն է, ոնց գիտեք: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասել է Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա համայնքի ղեկավար Արտյոմ Երանոսյանը՝ անդրադառնալով օրեր առաջ թշնամու առաջ գալու և գյուղի վերևի հատվածում տեղակայվելու հարցին։

Հարցին, արդյո՞ք Վերին Շորժայի հատվածում շատ են թշնամու զինված ուժերի ներկայացուցիչները, համայնքի ղեկավարը պատասխանել է, որ թե՛ հակառակորդի, թե՛ մեր զորքերի վերաբերյալ որևէ տեղեկություն չի կարող տրամադրել՝ անվտանգության նկատառումներից ելնելով, և առաջարկեց  այդ հարցերով դիմել Պաշտպանության նախարարությանը։ Իսկ ինչ վերաբերում է գյուղում տիրող իրավիճակին, ասել է․

«Հենց այս պահին, որ զրուցում եք ինձ հետ, ես դաշտում եմ, գարի եմ ցանում, հենց թուրքերից 500 մետր հեռավորության վրա։ Այդ բարձունքը, որտեղ հիմա նրանք են, դաշտից գտնվում է ընդամենը 500-600 մետրի վրա․․․ Մեր տղերքը լրիվ տարածքով մեկ կանգնած են»։

Արտյոմ Երանոսյանը նաև վստահեցրել է, որ Վերին Շորժայում ամեն ինչ ընթանում է բնականոն հունով, որևէ խուճապ չկա, երեխաներն էլ դպրոց են հաճախում։

Հիշեցնենք, որ մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինված կազմավորումներն առաջացել են Սյունիքի և և Գեղարքունիքի հատվածներում, շրջանցելով Իշխանասարը մոտ երեք կիլոմետր առաջացել են Վերիշեն գյուղի ուղղությամբ։