Ռուսաստանը մշտական կապի մեջ է Երեւանի և Բաքվի հետ, ջանքեր են գործադրվում Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին լարվածությունը մեղմացնելու համար։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կողմնակից է եռակողմ պայմանավորվածությունների կատարմանն առանց այլընտրանքի, այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։
Նախորդ շաբաթ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի արտահերթ նիստի ժամանակ հայտարարել էր, որ նամակ է գրել Պուտինին՝ խնդրելով օգնություն, այդ թվում ՝ ռազմական։
«Դուք գիտեք, որ ռուսական և հայկական կողմերը մշտական կապի մեջ են։ Մենք նաեւ մշտական կապի մեջ ենք Բաքվի հետ։ Նախագահը կողմնակից է եռակողմ պայմանավորվածությունների կատարմանն առանց այլընտրանքի։ Այժմ ակտիվ ջանքեր են գործադրվում լարվածությունը մեղմացնելու եւ իրավիճակը շտկելու համար», - լրագրողներին ասել է Պեսկովը։