կարևոր
1543 դիտում, 1 տարի առաջ - 2021-05-17 13:20

Ֆրանսիայի ԱԳ նախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են Արցախի հարցը

https://twitter.com/SecBlinken/status/1394040713571143687

Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը արցախյան հակամարտության հարցը հեռախոսով քննարկել է ԱՄՆ պետքարտուղարի հետ:

Էնթոնի Բլինքենը Թվիթերում գրել է, որ զրույցի ընթացքում ընդգծել են Արցախի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման անհրաժեշտությունը:

ԱՄՆ Պետքարտուղարության հաղորդագրության մեջ նշվում է նաեւ, որ Բլինքենն ու Լը Դրիանը խոսել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների համագործակցության մասին: Իսկ հեռախոսազրույցի առանցքային թեման է եղել իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը: