կարևոր
2137 դիտում, 2 տարի առաջ - 2021-05-17 12:29

Անվտանգության խորհրդի նիստից հետո հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում նկատվել է ադրբեջանական ուժերի կողմից լարվածության աճ

Անվտանգության խորհրդի նիստից հետո հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում նկատվել է ադրբեջանական ուժերի կողմից լարվածության աճ

Նիկոլ Փաշնյանն առավոտյան կայացած Անվտանգության խորհրդի նիստում անդրադարձել է Հայ-ադրբեջանական սահմանին ծավալվող իրադարձություններին: Նիստից հետո, ըստ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառման, սահմանի որոշ հատվածներում նկատվում է լարվածության եւ ադրբեջանական ուժերի ագրեսիվության աճի միտում:

«Բացի ներքին անվտանգային միջոցառումներից, Հայաստանը էլ ավելի է ակտիվացնում Հավաքական անվտանգության պայմանագրով եւ հայ-ռուսական ռազմավարական համակարգով նախատեսված արձագանքման ընթացակարգերը»,- գրել է նա:

Փաստորեն նա՝ ոչ ուղղակիորեն, բայց հաստատեց, որ Ադրբեջանական ուժերը շարունակում են մնալ Հայաստանի Հանրապետության տարածքում, ավելին՝ սրում են իրավիճակը սահմանի որոշ հատվածներում: