12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
ԱՀ ՆԳ նախարարության Աի պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր ծառայության սակրավորները զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսում Ստեփանակերտ և Ասկերան քաղաքների մերձակայքում: Միաժամանակ, «The Halo trust» կազմակերպության հետ հանրապետության ողջ տարածքում շարունակվում են հետախուզական աշխատանքները:
«Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը հայտնաբերված զինամթերքի վնասազերծման գործընթացն այսօր կիրականացնի Ասկերանի շրջանի Խնածախ, Այգեստան համայնքների տարածքներում, Մարտունի և Մարտակերտ քաղաքների հարակից բնակավայրերում: