Երկրապահի գրասենյակները սարքել են Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբեր: Այս մասին գրել և կից լուսանկարներ է հրապարակել լրագրող Նարինե Կիրակոսյանը:
«Այս նկարները Հրազդան ու Էջմիածին քաղաքում են արվել։ Նկարներում Երկրապահ կամավորականների գրասենյակների շենքերին "Քաղաքացիական պայմանագիր։ կուսակցության նախընտրական պաստառներ են։
Ընտրությունների քարոզարշավ դեռ չի մեկնարկել, երկրապահ կամավորականների կազմակերպումը օգտագործվում է ի շահ Արցախը հանձնած, Հայաստանի սուվերենությունը վտանգած նիկոլ փաշինյանին ու իր վարչախմբին։
ԴԱՏԱՊԱՐՏԵԼԻ»:
Հիշեցնենք, որ մայիսի 15-ին Yerkir.am-ի լրագրող Լիա Սարգսյանը՝ նկատելով, որ «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության Էջմիածնի գրասենյակի պատերին փակցված են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարբերանշաններով և Փաշինյանի նախընտրական կարգախոսներով գրությամբ պաստառներ, այցելել է գրասենյակ՝ պարզաբանում ստանալու համար, թե ի՞նչու է ապաքաղաքական և ռազմահայրենասիրական կառույց համարվող ԵԿՄ-ի գրասենյակը ծառայեցվում իշխանական նախընտրական քարոզչամեքենային: Լսելով հարցադրումը՝ գրասենյակում գտնվող մի քանի տղամարդիկ, ագրեսիվ պահվածք դրսևորելով, հարձակվել էին Լիա Սարգսյանի վրա, քաշքշել, հրմշտել, խփել հեռախոսին, վիրավորել ու միջնադարյան սպառնալիքներով դուրս են քշել լրագրողին: