կարևոր
2011 դիտում, 2 տարի առաջ - 2021-05-17 09:43

Երևան-Սևան ճանապարհին «Nissan Altima»-ն դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել արգելապատնեշին․ կա զոհ

Երևան-Սևան ճանապարհին «Nissan Altima»-ն դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել արգելապատնեշին․ կա զոհ

Մայիսի 17-ին, ժամը 06:42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան արգելափակված քաղաքացիներ:

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 13-րդ կմ-ին «Nissan Altima» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփաբաժան արգելապատնեշին, ինչի հետևանքով ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է, իսկ ուղևոր Ա․ Չ․-ն (ծնված 2003 թ․) հոսպիտալացվել է Աբովյան քաղաքի ԲԿ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը և իրականացրել են ավտոճանապարհի լվացման աշխատանքներ: