կարևոր
1261 դիտում, 1 տարի առաջ - 2021-05-17 09:25

Այսօր մայիսի 17–ն է․ 1916 թ. հենց այս օրը Մեծ Բրիտանիան առաջին պետությունը դարձավ, որն անցավ ամառային ժամանակի

Այսօր մայիսի 17–ն է․ 1916 թ. հենց այս օրը Մեծ Բրիտանիան առաջին պետությունը դարձավ, որն անցավ ամառային ժամանակի

Մայիսի 17, տարվա 137-րդ (նահանջ տարիներին՝ 138-րդ) օրն է։

Տարվա ավարտին մնում է 228 օր։

  • 1642 թ. — հիմնվեց կանադական Մոնրեալ քաղաքը։
  • 1718 թ. — անգլիացի իրավաբան Ջեյմս Պակլը արտոնագրեց աշխարհում առաջին գնդացիրը։
  • 1858 թ. — Մատթեոս Ա Կոնստանդնուպոլսեցին ընտրվեց Ամենայն հայոց կաթողիկոս։
  • 1890 թ. — Հռոմում տեղի ունեցավ Պիետրո Մասկանիի Գեղջկական ասպետություն օպերայի պրեմիերան։
  • 1899 թ. — ծնվել է Անիտա Կոնտին (Կարագոշյան), ազգությամբ հայ, ֆրանսիացի բնախույզ, առաջին կին օվկիանոսագետը (մահ. 1997 թ.)։
  • 1916 թ. — Մեծ Բրիտանիան առաջին պետությունը դարձավ, որն անցավ ամառային ժամանակի։
  • 1966 թ. — մահացել է Վահրամ Ալազանը, հայ գրող (ծն. 1903 թ)։
  • 1978 թ. — մահացել է Արմին Վեգները, գերմանացի գրող, հրապարակախոս, հայերի և հրեաների իրավունքների պաշտպան, Հայոց Ցեղասպանության ականատես (ծն. 1886 թ)։
  • 1978 թ. — Շվեյցարիայում Չառլի Չապլինի մարմինը երկրորդ անգամ հուղարկավորեցին մոտ 2 մ հաստությամբ բետոնի տակ։