կարևոր
2089 դիտում, 2 տարի առաջ - 2021-05-16 22:50

Իսրայելում փլուզվել է սինագոգի տրիբունան. կան տասնյակ տուժածներ

Իսրայելում փլուզվել է սինագոգի տրիբունան. կան տասնյակ տուժածներ

Իսրայելի Գիվաթ Զեեւ բնակավայրում փլուզվել է սինագոգի տրիբունան, որտեղ տասնյակ մարդիկ են եղել, հայտնել են շտապ օգնության Magen David Adom ծառայության բժիշկները:

«Ժամը 19:14-ին ահազանգ է ստացվել, որ Երուսաղեմի շրջանում փլուզվել է տրիբունան՝ որտեղ տասնյակ մարդիկ են գտնվել», - ասված է հաղորդագրությունում:

Բժիշկները օգնություն են ցուցաբերել շուրջ 60 տուժածի, որոնցից 10-ը ծայրահեղ ծանր վիճակում է։

Դեպքի վայր են մեկնել երկու ուղղաթիռ, 25 ռեանիմոբիլ և 65 շտապօգնության մեքենա։ Տրիբունան փլվել է հրեական Շավութ տոնակատարության մեկնարկից անմիջապես հետո: