կարևոր
832 դիտում, 1 ամիս առաջ - 2021-05-16 22:34

Այվազյանը և Ֆրանսիայի ԱԳ նախարար Լը Դրիանն ընդգծել են տարածաշրջանային անվտանգության ապահովման միջոցների ձեռնարկման հրամայականը

Այվազյանը և Ֆրանսիայի ԱԳ նախարար Լը Դրիանն ընդգծել են տարածաշրջանային անվտանգության ապահովման միջոցների ձեռնարկման հրամայականը

Մայիսի 16-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ։

Հեռախոսազրույցի առանցքային թեման Հայաստանի սահմանամերձ մարզերում ադրբեջանական զինված ուժերի հրահրմամբ ստեղծված իրադրությունն էր և լարվածության նվազեցման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։ Այս առնչությամբ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ոտնձգությունների անթույլատրելիության վերաբերյալ Ֆրանսիայի սկզբունքային դիրքորոշումը: 

Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը և այս ուղղությամբ կարևորվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ակտիվ դերակատարությունը:

Երկուստեք ընդգծվել է տարածաշրջանային կայունության և անվտանգության ապահովմանն ուղղված միջոցների ձեռնարկման հրամայականը։