«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունն այսօր համագումարից հետո ընտրեց վարչության նոր կազմ և նախագահ։ Փակ, գաղտնի քվեարկության արդյունքում Լևոն Տեր-Պետրոսյանը միաձայն՝ 373 ձայնով ընտրվեց ՀԱԿ նախագահ:
Վարչության կազմում ի թիվս այլ անդամների ընտրվեց նաեւ Վանո Սիրադեղյանը՝ 351 կողմ ձայնով։
Հիշեցնենք, ՀԱԿ-ը այսօր հայտարարեց, որ մասնակցելու է ընտրություններին՝ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ։