կարևոր
763 դիտում, 1 ամիս առաջ - 2021-05-16 19:56

Արմեն Գրիգորյանն առաջարկել է անցկացնել ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի արտահերթ նիստ

Արմեն Գրիգորյանն առաջարկել է անցկացնել ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի արտահերթ նիստ

Ս.թ. մայիսի 16-ին ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նամակ է հղել  Տաջիկստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար, ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նախագահ Ն. Ռ. Մախմուդզոդային և ներկայացրել  Հայաստանի սահմանամերձ շրջաններ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների ներթափանցման մասին փաստեր: Այս կապակցությամբ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն առաջարկել է անցկացնել ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի արտահերթ նիստ:

Նամակի պատճենն ուղարկվել է  ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ս. Վ. Զասին:

ՀՀ Անվտանգության Խորհուրդ