կարևոր
775 դիտում, 1 ամիս առաջ - 2021-05-16 17:37

Գազայի հատվածից հայտնել են իսրայելական ավիահարվածի հետևանքով աշխատանքի նախարարության շենքի ավերման մասին

Գազայի հատվածից հայտնել են իսրայելական ավիահարվածի հետևանքով աշխատանքի նախարարության շենքի ավերման մասին

Իսրայելի ռազմաօդային ուժերն ամբողջովին ավերել են Գազայի հատվածում գտնվող աշխատանքի նախարարության շենքը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով պաղեստինյան անկլավի կառավարության մամուլի ծառայությանը:

Իսրայելական ինքնաթիռներն առավոտյան կրակ են բացել Գազայի կենտրոնում գտնվող մի շարք շենքերի ուղղությամբ:

«Հրթիռակոծման հետևանքով աշխատանքի նախարարության շենքն ամբողջովին ավերվել է, սոցիալական զարգացման նախարարության շենքը, ինչպես նաև դրա պահեստներն ու հարակից կառույցները զգալիորեն վնասվել են»,- ասվում է մամուլի հաղորդագրությունում:

Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնել են, որ իրենց կործանիչը հարված է հասցրել ՀԱՄԱՍ-ի գումարտակի հրամանատարի տան ուղղությամբ:

Հիշեցնենք, որ իրավիճակն Իսրայելի և Գազայի սահմանին սրվել է մայիսի 10-ին: Իսրայելական ոստիկանության և պաղեստինցիների միջև բախումներն Արևելյան Երուսաղեմում, որոնց համար պատճառ էր դարձել պաղեստինյան ընտանիքների վտարումը, վերաճել են պատերազմական գործողությունների: Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալներով հարձակումների զոհ Է դարձել առնվազն 174 մարդ, մոտ 1,2 հազար մարդ տուժել է: