կարևոր
2080 դիտում, 1 ամիս առաջ - 2021-05-16 15:09

Սյունիքում բանակցությունները վերսկսվել են

Սյունիքում բանակցությունները վերսկսվել են

Սյունիքի մարզի Խնձորեսկ համայնքի մոտ այսօր` մայիսի 16-ին, շարունակվում են բանակցությունները Սյունիքի մարզ մտած ադրբեջանցի զինվորականների հետ: Բանակցություններին մասնակցում է Արցախում ռուսական խաղաղապահ զորքերի հրամանատար, գեներալ Ռուստամ Մուրադովը: Բանակցությունները սկսել են 14:00-ից:

Հիշեցնենք՝  մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինված կազմավորումներն առաջացել են Սյունիքի մարզի տարածքում, շրջանցելով Իշխանասարը, մոտ երեք կիլոմետր առաջացել են Վերիշեն գյուղի ուղղությամբ։ 

Նույն օրը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ սա Ադրբեջանի կողմից դիվերսիայի փորձ է, և, որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։ 

Նշենք, որ այսօր  ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ գիշերը ադրբեջանական կողմը փորձել է թիկունքային ապահովման որոշակի աշխատանքներ իրականացնել, ինչը կանխվել է հայկական ստորաբաժանումների կողմից: