կարևոր
658 դիտում, 1 ամիս առաջ - 2021-05-16 14:49

«Յուվենտուս»-ը բարդ խաղում հաղթեց «Ինտեր»-ին

«Յուվենտուս»-ը բարդ խաղում հաղթեց «Ինտեր»-ին

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 37-րդ տուրի կենտրոնական խաղերից մեկում «Յուվենտուս»-ը սեփական հարկի տակ ընդունեց «Ինտեր»-ին:

Թուրինում կայացած հանդիպումը բարդ ստացվեց «Յուվենտուս»-ի համար: «Ծեր Սինյորա»-ն հաղթեց «Ինտեր»-ին 3:2 հաշվով: «Յուվենտուս»-ի կազմում դուբլի հեղինակ դարձավ Կուդրադոն, մեկ անգամ էլ աչքի ընկավ Ռոնալդուն: «Ինտեր»-ի գոլն իր ակտիվում գրանցեցին Լուկակուն և մեկ անգամ էլ ինքնագոլի հեղինակ դարձավ Կյելինինի:

«Յուվենտուս»-ը Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում 4-րդն է: Ավելի վաղ ժամանակից շուտ Իտալիայի չեմպիոն էր հռչակվել «Ինտեր»-ը: