կարևոր
3760 դիտում, 1 ամիս առաջ - 2021-05-16 13:09

Սյունիքում և Գեղարքունիքում ստեղծված պայթյունավտանգ իրադրության պայմաններում, Ադրբեջանում այսօր մեկնարկում են խոշորամասշտաբ զորավարժություններ

Սյունիքում և Գեղարքունիքում ստեղծված պայթյունավտանգ իրադրության պայմաններում, Ադրբեջանում այսօր մեկնարկում են խոշորամասշտաբ զորավարժություններ

Այսօրվանից մինչև մայիսի 20-ը Ադրբեջանի զինված ուժերը սկսել են զորավարժություններ: Զորավարժություններում ներգրավված է մինչեւ 15 հազար զոբվորական, շուրջ 300 միավոր տանկ եւ այլ զրահատեխնիկա, տարբեր տրամաչափի շուրջ 400 հրթիռահրետանային սարքավորում, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, ականանետներ եւ հակատանկային միջոցներ, մինչեւ 50 միավոր տարբեր նշանակության ռազմական ավիացիա եւ անօդաչու թռչող սարքեր: 

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանի համոզմամբ՝ «այս զորավարժության անցկացման և Հայաստանի տարբեր ուղղություններում անցումներ/ներխուժումներ իրականացնելու ժամկետները հաշվարկված և փոխկապակցված են»։ 

«Չնայած նախատեսված է, որ զորավարժություններն անցկացվելու են մայիսի 16-ից 20-ը ընկած ժամանակահատվածում, համոզված եմ, որ եթե մինչև դրա ավարտը ստեղծված ծանր իրադրությունը չհանգուցալուծվի, ապա զորավարժությունը, եթե ոչ ամբողջությամբ, ապա մարտավարական շարժերի, պարապմունքների անվան տակ շարունակվելու է: Ժամանակը մեր դեմ է աշխատում»,- գրում է Աբրահամյանը։