կարևոր
1351 դիտում, 1 ամիս առաջ - 2021-05-15 23:35

Արցախում էլ նկարվեցիք, հետո հանձնեցիք, հիմա Սյունիքի՞ հերթն է. մարդիկ շատ կոշտ են արձագանքում Սյունիքից Ավինյանի ֆոտոսեսիային

Արցախում էլ նկարվեցիք, հետո հանձնեցիք, հիմա Սյունիքի՞ հերթն է. մարդիկ շատ կոշտ են արձագանքում Սյունիքից Ավինյանի ֆոտոսեսիային

Ինչպես հայտնի է, մի քանի օր է Տիգրան Ավինյանը գտնվում է Սյունիքի մարզում, սակայն նրա գրասենյակից չեն հայտնում, թե ինչ նպատակով և կոնկրետ ինչ առաքելությամբ է Ավինյանը գտնվում այնտեղ: Անհասկանալի է, նրա գտնվելու նպատակաը հատկապես, երբ այսօր բանակցությունների թեժ պահին, երբ ռուսներն էին խոսում ՀՀ պաշտոնյաների փոխարեն, Ավինյանը ֆոտոսեսիա անում և իր նախընտրած լրատվամիջոցներին հարցազրույց տալիս: 

Նա լուսանկարներ է հրապարակել Սյունիքից և գրել «Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի, ԱԺ պատգամավորներ Արմեն Խաչատրյանի և Նարեկ Ղահրամանյանի հետ այսօր գնացել էինք Սև լիճ», իսկ հրապարակման մեկնաբանություններում մարդիկ շատ կոշտ են արտահյատվում. 

«Արցախում էլ նկարվեցիք, հետո հանձնեցիք։ Հիմա Սյունիքի՞ հերթն է»,

«Կապիկներ, թուրքը Գորիսի ճանապարհի գլխին է, ի՞նչ լուսանկար»,

«մեր նյարդերի հետ եք խաղում, ՊՆ հրապարակեց, որ դեռ բանակցություններ են ընթանում, իրավիճակը նույնն է, իսկ դուք նկար եք հրապարակում»,

«Հա Արծրունն էլ Հադրութում էր նկարվել և ի՞նչ»,

«Մի լավություն արեք կյանքում՝ ազատեք մեզ ձեր տգետ, փուչ և դավաճանական գոյությունից»,

«Նորմալ երկրում առավոտը կսկսվեր հետևյալ լուրերով` Հայաստանն ունի 200 ազերի գերիներ, որոնք կփոխանակվեն մեր տղերքի հետ` բոլորը բոլորի դիմաց սկզբունքով», «Ոնց տեսնում եք ֆեյքերի բանակը ձեզ չի փրկում։ Կարող եք տեսնել իրական պատկերը և ժողովրդի վերաբերմունքը մեկնաբանություններում։ Հիմա հասկանում եք չէ՞, որ պարտվելու եք»,

«Շուշին հանձնելուց առաջ էլ էիք սենց խրոխտ նկարվում Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու ֆոնին ու հետն էլ գոռում` Արցախը Հայաստա՛ն է։ Տեսե՞լ եք ինչ եք արել երկրի հետ, դուք սրբություն ունե՞ք, անհայրենիքներ»... և այսպես հազարավոր գրառումներ: 

 

 

Լրագրող Նարիրի Հոխիկյանն էլ մեկնաբանություններում նշել է՝

«Ձեզ խաբել են, դուք գնացել եք ոչ թե Սև լիճ, այլ այդ տարածքին հարակից, ավելի փոքր, դեպի Գորիս ընկած Սագի լիճ, իսկ Ձեր թիկունքի լճակը նույնիսկ Սագի լիճը չէ, այլ դրա կողքի փոքրիկ, շատ փոքրիկ լճակը, որը ևս մեր հսկողության տակ է և շատ հեռու է ադրբեջանական զորքից»։

Նաիրիի գրառմանն ի պատասխան՝ Ավինյանը, ակնհայտորեն խիստ անհանգստացած, ինչպես չի անում թշնամու կողմից հնչեցրած հայտարարությունների և ՀՀ ինքնիշխան տարածքների ներխուժման դեպքում, շատ արագ արձագանքել է՝ «Տարածվող լուրերը, թե մեր այցելության վայրը Սև լիճը չէ, հերթական կեղծ տեղեկությունների շարքից են»։

Նշենք, որ թշնամին շարունակում է մնալ ՀՀ ինքնիշխան տարածքում, ինչպես Սյունիքում, այդպես էլ Գեղարքունիքի մարզում:

Սյունիքում երեկ և այսօր պաշտոնապես հայտարարված բանակցությունները որևէ արդյունք չեն տվել: