կարևոր
685 դիտում, 1 ամիս առաջ - 2021-05-15 23:51

Կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում մայիսի 16-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևանում մայիսի 16-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Գիշերը կդիտվի +18, ցերեկը՝ +31, երեկոյան՝+ 25 աստիճան տաքություն։