կարևոր
766 դիտում, 1 ամիս առաջ - 2021-05-15 23:30

«Արարատ»-ը 6-րդ անգամ դարձավ Հայաստանի գավաթակիր

«Արարատ»-ը 6-րդ անգամ դարձավ Հայաստանի գավաթակիր

Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության եզրափակիչում մրցեցին «Ալաշկերտ»-ը և «Արարատ»-ը:

Հանդիպման մեկնարկային րոպեներին «Արարատ»-ը կարողացավ օգտագործել հնարավորությունն ու առաջ անցավ հաշվի մեջ: Դիպուկ և հեռահար հարվածով աչքի ընկավ Աղվան Պապիկյանը: «Արարատ»-ից երկար ժամանակ չպահաջնվեց հաշվի տարբերությունը կրկնապատկելու համար: Իր պահն օգտագործեց Մորի Կոնեն: Թիմերն ընդմիջման գնացին 0:2 հաշվով՝ հօգուտ «Արարատ»-ի:

Երկրորդ կեսի մեկնարկից  «Արարատ»-ը նորից տիրեց նախաձեռնությանը և խփեց երրորդ գնդակը: Դուբլի հեղինակ դարձավ Մորի Կոնեն: «Ալաշկերտ»-ից հեղինակության գնդակը 85-րդ րոպեին խփեց Միհրան Մանասյանը: «Ալաշկերտ»-ին, սակայն, չհաջողվեց հետ բերել կորցրածը և «Արարատ»-ը պատմության մեջ 6-րդ անգամ դարձավ Հայաստանի գավաթակիր:

«Արարատ»-ը Հայաստանի գավաթակիր դարձել էր նաև 1993, 1994, 1995, 1997, 2008 թվականներին: