կարևոր
1924 դիտում, 2 տարի առաջ - 2021-05-15 22:14

Այսօրվանից Երևանում առկա է նաև չինական «Կորոնավակ» պատվաստանյութը

Այսօրվանից Երևանում առկա է նաև չինական «Կորոնավակ» պատվաստանյութը

Այսօրվանից մայրաքաղաքի տասը պոլիկլինիկայում և COVID-19-ի դեմ պատվաստումների շարժական կայաններում առկա է նաև չինական «Կորոնավակ» պատվաստանյութը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախախարարությունը։

«Մայիսի 17-ից պատվաստանյութը հասանելի կլինի նաև մայրաքաղաքի մյուս և մարզային առողջության առաջնային պահպանման բոլոր օղակներում։

Նշենք, որ «Կորոնավակ» պատվաստանյութով կարող են պատվաստվել 18-ից բարձր բոլոր քաղաքացիները' ըստ դիմելիության և կամավորության սկզբունքով»,- հայտնում են նախարարությունից։