կարևոր
1948 դիտում, 1 ամիս առաջ - 2021-05-15 21:40

Սյունիքում բանակցությունները հետաձգվել են․ Մուրադովը ուղղաթիռով վերադարձել է Արցախ

Սյունիքում բանակցությունները հետաձգվել են․ Մուրադովը ուղղաթիռով վերադարձել է Արցախ

Yerkirmedia.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝  Արցախի Հանրապետությունում ռուսական խաղաղապահ զորքերի հրամանատար, գեներալ Ռուստամ Մուրադովը, որը Սյունիքի մարզում էր գտնվում բանակցնելու նպատակով,  ուղղաթիռով վերադարձել է Արցախ։
Մեր տեղեկություններով՝ բանակցությունները հետաձգվել են։ Մանրամասները կհաղորդենք քիչ անց։

Նշենք, որ բանակցություններն այսօր ընթանում էին Սյունիքի մարզի Խնձորեսկ համայնքում։

Մայիսի 12-ին և 13-ին, «սահմանների ճշգրտման» պատրվակով ադրբեջանական ԶՈւ կողմից Հայաստանի Հանրապետության Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային որոշ հատվածների հանդեպ իրականացված ոտնձգություններից հետո ստեղծված իրադրությունը  դեռևս չի հանգուցալուծվել: Այս մասին այսօր հաղորդագրություն էր տարածել ՀՀ Պաշտպանության նախարարությունը:

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գլխավորած աշխատանքային խումբը Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի, Վարդենիս համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանի ուղեկցությամբ այցելել է Վերին Շորժա գյուղ, գյուղին հարակից արոտավայրեր (սարատեղի), որտեղ ադրբեջանական զինվորականներն բացահայտ կեղծ քարտեզների վկայակոչմամբ անօրինական առաջ են եկել դեպի Հայաստանի տարածքից ներս` քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ: