11.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.09 +0.31 | |
GBP | 495.67 +4.92 | |
EUR | 419.78 +4.30 | |
GEL | 150.47 +0.32 | |
RUB | 6.7 -0.01 |
Մատենադարանի տնօրինությունը հայտարարություն է տարածել․
«Հաշվի առնելով, որ Գայանե Այվազյանի ս.թ. մայիսի 13-ի 17։25-ի ֆեյսբուքյան իր էջի գրառման առնչությամբ ինչպես լրատվամիջոցներից, այնպես էլ քաղաքացիներից ստացել ենք բացասական արձագանքներ, բողոք-հեռախոսազանգեր, հարկ ենք համարում տեղեկացնել, որ Գայանե Այվազյանի ինչպես այս, այնպես էլ քաղաքական բնույթի նախորդ գրառումներն արտահայտում են միայն ու միայն իր անձնական տեսակետները։ Նրա մայիսի 13-ի ֆեյսբուքյան վերոնշյալ գրառումը խոր դժգոհություն և վրդովմունք է առաջացրել նաև Մատենադարանի աշխատակիցների շրջանում։ Հավելենք, որ ինչպես Գայանե Այվազյանի, այնպես էլ՝ Մատենադարանի այլ գիտաշխատողների հետազոտական թեմաները չեն առնչվում Հայոց նորագույն շրջանի պատմությանը, ուստի՝ հատկապես լրատվամիջոցներին խնդրում և հորդորում ենք Գայանե Այվազյանի քաղաքական բնույթի գրառումները մեկնաբանելիս կամ տարածելիս չշեշտել նրա՝ Մատենադարանի գիտաշխատող լինելու հանգամանքը»։