կարևոր
2680 դիտում, 2 տարի առաջ - 2021-05-15 17:32

Հայաստան գալու համար լրացուցիչ ՊՇՌ թեստ հանձնելու կարիք չի լինի

Հայաստան գալու համար լրացուցիչ ՊՇՌ թեստ հանձնելու կարիք չի լինի

Այն քաղաքացիները, որոնք կունենան պատշաճ պատվաստման հավաստագիրը` կանաչ անձնագիրը, այսինքն` երկու դեղաչափ ստացած կլինեն, այսուհետ Հայաստան գալու համար լրացուցիչ ՊՇՌ թեստ հանձնելու կարիք չեն ունենա:

Պատվաստում չստացած քաղաքացիները ՀՀ մուտք գործելիս պետք է ներկայացնեն առավելագույնը 72 ժամ վաղեմության Covid-19 բացասական թեստի արդյունքը հաստատող փաստաթուղթ:

Մինչև 1 տարեկան երեխաների համար երկիր մուտք գործելիս ՊՇՌ թեստավորման պահանջը հանվել է: