կարևոր
1618 դիտում, 1 ամիս առաջ - 2021-05-15 16:38

Սյունիքում բանակցությունները վերսկսվել են

Սյունիքում բանակցությունները վերսկսվել են

Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ Ռուստամ Մուրադովը մասնակցում է Սյունիքում շարունակվող բանակցություններին: Այս մասին հայտնել է Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը:

«Երեկվա բանակցություններն արդյունք չեն տվել, սպասում ենք այսօրվա բանակցություններին, որին մասնակցելու է նաեւ խաղաղապահ զորքերի հրամանատար Ռուստամ Մուրադովը: Ադրբեջանցիները Ակներ գյուղի վերեւի մաս են առաջացել, որի հետեւանքով Գորիս քաղաքն ընկնում է նրանց անմիջական նշանառության տակ»,-ասել է նա:

Նա հայտնել է նաև, որ մարզի բնակչությունը մարտական է տրամադրված` պատրաստ պաշտպանելու իրենց հողերը։

Հիշեցնենք, որ երեկ Ազգային ժողովի արտահերթ նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ադրբեջանցիները մի քանի վայրով առաջ են եկել, մի որոշ մասում հետ գնացել, բայց հիմնականում կանգնած են, իսկ բանակցությունները կանգնեցվել են և պետք է շարունակվեին այսօր՝ 15:00-ից: