կարևոր
832 դիտում, 1 ամիս առաջ - 2021-05-15 15:15

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների հիմնական նպատակները նույն են. տարբեր ճակատներով հասնել այս իշխանություններից ազատվելուն

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների հիմնական նպատակները նույն են. տարբեր ճակատներով հասնել այս իշխանություններից ազատվելուն

«Պատիվ ունեմ» և «Հայաստան» դաշինքների նպատակները նույնն են՝ անվտանգ ու զարգացող Հայաստան: Այս մասին այսօր «Պատիվ ունեմ» դաշինքի հուշագրի ստորագրումից հետո կայացած ասուլիսի ժամանակ ասել է դաշինքի ընտրական շտաբի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու հանդես չեն եկել միասնական դաշինքով:

«Մեր նպատակները նույն են՝ անվտանգ ու զարգացող Հայաստան, մենք գիտակցում ենք, որ միակ միջոցը՝ նպատակին հասնելու, այս ազգակործան իշխանությունների հեռացումն է, այնուամենայնիվ կան մոտեցումներ, որոնք տարբերվում են: Սա ամենևին չի նշանակում, որ մենք չենք համագործակցում, մենք համագործակցելու ենք, ուղղակի ընտրողներին առաջարկել ենք նաև այլընտրանք, այս պահին խնդիրը մեկն է՝ միասնական նպատակների համար, բայց տարբեր ճակատներով հասնել այս իշխանություններից ազատվելուն»,-նշել է Դավիթ Հարությունյանը:

ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն էլ հայտնեց, որ ցուցակում չլինելը չի նշանակում ընտրություններին չմասնակցել:

«Ինչո՞ւ ցուցակը ես չեմ գլխավորում, որովհետև քաղաքագիտությունն այս մասին տարրական ճշմարտություն է ասում` նրանք, ովքեր գլխավորում են նախընտրական ցուցակները, հավակնում են ունենալ պետական բարձր պաշտոն։ Իսկ ինչպես հայտնի է, ես հայտարարել եմ, որ այլևս չեմ զբաղեցնելու պետական բարձր պաշտոններ։ Ես իմ խորհուրդներով ընդամենն օգնելու եմ, եթե դրա անհրաժեշտությունը լինի։ Իսկ ինչո՞ւ՝ շատ պարզ, ես համարում եմ, որ ավարտել եմ իմ ծառայությունը Հայաստանի և հայ ժողովրդի պետական բարձր պաշտոնում», - ասել է Սերժ Սարգսյանը: