Մայիսի 15-ին՝ ժամը 14։01-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի ՀԱԹ Բ2 թաղամասի թիվ 131 շենքի 9-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:
Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ: