կարևոր
727 դիտում, 1 ամիս առաջ - 2021-05-15 12:42

Ադրբեջանը ներխուժել է Հայաստանի տարածք և սպառնում է տարածաշրջանի կայունությանը. ԱՄՆ կոնգրեսական Ջեքի Սփիեր

Ադրբեջանը ներխուժել է Հայաստանի տարածք և սպառնում է տարածաշրջանի կայունությանը. ԱՄՆ կոնգրեսական Ջեքի Սփիեր

ԱՄՆ կոնգրեսական Ջեքի Սփիերը նույնպես դեմ է արտահայտվել ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանական զորքերի ներխուժմանը:

«Ադրբեջանը ներխուժել է Հայաստանի տարածք և սպառնում է տարածաշրջանի կայունությանը: Կոչ եմ անում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին՝ դատապարտել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխանության խախտումը և Ադրբեջանի վրա ճնշում գործադրել՝ անհապաղ դուրս բերել ադրբեջանական զորքը»,- գրել է Ջեքի Սփիերը: