կարևոր
853 դիտում, 1 ամիս առաջ - 2021-05-15 11:48

ՀՀ ԱԳՆ-ն ի դիրքորոշումը Պետքարտուղարության հայտաարությունում վիճելի եզրույթների օգտագործմանը

ՀՀ ԱԳՆ-ն ի դիրքորոշումը Պետքարտուղարության հայտաարությունում վիճելի եզրույթների օգտագործմանը

Մենք ի գիտություն ենք ընդունում մեր միջազգային գործընկերների արձագանքը ՀՀ սահմանամերձ մարզերում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ: Tert.am-ի հարցմանը, թե ինչպես են վերաբերում նրան, որ ԱՄՆ Պետդեպը Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր ադրբեջանական զինված ուժերի ներուժման մասին հայտարարության մեջ օգտագործել էր «վիճելի տարածքներ», «դեմարկացման հարցեր» եզրույթները, արձագանքել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

«Մենք ի գիտություն ենք ընդունում մեր միջազգային գործընկերների արձագանքը ՀՀ սահմանամերձ մարզերում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ և կարևորում ենք Ադրբեջանի զինված ուժերը հետ քաշելու՝ նրանց պահանջները»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ երեկ ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Ջալինա Փորթերը հեռախոսային ճեպազրույցում, պատասխանելով Հայաստանում ստեղծված իրավիճակի մասին ԱՄՆ դիրքորոշման հարցին, հայտարարել է.

«Մենք ուշադրությամբ հետևում ենք իրավիճակին Հայաստանի և Ադրբեջանի միջև գծանշված սահմանի երկայնքով: Վիճելի տարածքներում ռազմական տեղաշարժերը անպատասխանատու են, և նաև անհարկի՝ սադրիչ: Իհարկե, մեզ հասլ են դուրսբերման մասին որոշ հաղորդագրությունները և դա կողջունեինք, եթե հաստատվեին, բայց մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանը անմիջապես ետ կքաշի իր բոլոր ուժերը և կդադարեցնի հետագա սադրանքը:

Մենք նաև հորդորել ենք երկու կողմերին դեմակրացիայի (սահմանազտման) հետ կապված բոլոր խնդիրները լուծել բացառապես քննարկումների և բանակցությունների միջոցով», ասել է Փորթերը։