Եթե հաշված ժամերի ընթացքում հայկական կողմը չպատասխանի Պետդեպի ձևակերպումներին, կարող եք համարել, որ համանախագահ ամերիկացիները նաև հայկական կողմի հետ են համաձայնեցրել դրանք: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանն՝ անդրադարնալով ԱՄՆ պետքարտուղարության վերջին հայտարարությանը․
«Եթե հաշված ժամերի ընթացքում հայկական կողմը չպատասխանի Պետդեպի «Վիճելի տարածքներ», ինչպես նաև «դեմարկացման հարցեր» ձևակերպումներին, կարող եք համարել, որ համանախագահ ամերիկացիները նաև հայկական կողմի հետ են համաձայնեցրել այս ձևակերպումները:
Այսինքն՝ մենք էլ նախապես ընդունել ենք, որ դրանք վիճելի տարածքներում դեմարկացիոն գործընթացներ են:
Իսկ, եթե հայտարարությունների հետ մենք համաձայն չենք, ուրեմն ադրբեջանցիներն աշխատել են ամերիկյան կողմի հետ, իսկ մենք՝ ոչ»- ամփոփում է Սարգսյանը:
Հիշեցնենք, որ երեկ ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Ջալինա Փորթերը հեռախոսային ճեպազրույցում, պատասխանելով Հայաստանում ստեղծված իրավիճակի մասին ԱՄՆ դիրքորոշման հարցին, հայտարարել է.
«Մենք ուշադրությամբ հետևում ենք իրավիճակին Հայաստանի և Ադրբեջանի միջև գծանշված սահմանի երկայնքով: Վիճելի տարածքներում ռազմական տեղաշարժերը անպատասխանատու են, և նաև անհարկի՝ սադրիչ: Իհարկե, մեզ հասլ են դուրսբերման մասին որոշ հաղորդագրությունները և դա կողջունեինք, եթե հաստատվեին, բայց մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանը անմիջապես ետ կքաշի իր բոլոր ուժերը և կդադարեցնի հետագա սադրանքը:
Մենք նաև հորդորել ենք երկու կողմերին դեմակրացիայի (սահմանազտման) հետ կապված բոլոր խնդիրները լուծել բացառապես քննարկումների և բանակցությունների միջոցով», ասել է Փորթերը։