05.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.14 +0.19 | |
GBP | 493.05 -1.23 | |
EUR | 415.64 +1.98 | |
GEL | 149.87 +0.49 | |
RUB | 6.71 -0.02 |
Երբ ես երկու շաբաթ առաջ մեր սահմանների կահավորման մասին հարց էի բարձրացնում, վարչապետի պաշտոնակատարից ստացա հեգնական պատասխան, որ ինչ պետք է, արվում է և լավ է, որ դու և ադրբեջանցիները չեք տեսնում, և հիմա լա՞վ է, որ ադրբեջանցիներն արդեն ուրիշ բաներ են տեսնում: Այս մասին այսօր Ազգային Ժողովի արտահերթ նիստում բարձրաձայնեց ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
«Մենք այսօր կանգնած ենք հայրենիքի կորստի առջև։ Ելույթներ շատ հնչեցին միասնական լինելու մասին։ Ո՞ւմ հետ միասնական լինենք։ Երբ իմ հայրենիքն էլի է փոքրացել, Ադրբեջանն առաջ է եկել, դուք շարունակում եք հայտարարություններ տարածել, թե պատգամավորի տված հարցի արդյունքում ադրբեջանցիները հարձակվեցին։ Լո՞ւրջ եք ասում։ Էս ինչ դիսկուրս է։ Դուք հասկանո՞ւմ եք մեր երկրի հետ ինչ է կատարվում և ինչպես կարելի է այսօրվա երկխոսությունը ծավալել այս տիրույթում։ Եթե Ադրբեջանը սա մարսեց, շատ ավելի վատ է լինելու»,- նշեց նա։
Նա ահազանգեց, որ Գեղարքունիքի մարզում չկա ռուսական ներկայացվածություն, և կոնկրետ Կութ համայնքից իրեն հայտնել են, որ քաղաքացիներն անզեն կանգնած են եղել և նայել են, թե ինչպես են ադրբեջանցիները մտնում հայկական տարածք։
Ավելի վաղ Ռազմինֆո կայքի գլխավոր խմբագիր Կարեն Վրթանեսյանը հայտնել էր, որ մայիսի 12-ին ադրբեջանցիները Գեղամասարի հատվածում խախտել էին պետական սահմանը, և սարերի ազատ տարածքներում մոտ 1-2 կմ առաջ եկել։