Իրանն ուշադիր հետեւում է վերջին օրերին Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին ստեղծված իրավիճակին, հայտարարել է Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն:
Թեհրանը հույս ունի, որ Երեւանն ու Բաքուն կկարողանան խաղաղ ճանապարհով եւ խոհեմությամբ կարգավորել հայ-ադրբեջանական սահմանին առաջացած լարվածությունը:
«Իրանի Իսլամական Հանրապետությունը, շեշտելով տարածաշրջանում կայունություն եւ անդորրը պահպանելու անհրաժեշտությունը, երկու կողմերին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել եւ հարգել երկու երկրների սահմանները: Մեր երկիրը պատրաստ է միջոցներ ձեռնարկել՝ օգնելու երկու երկրների միջեւ այդ թվում սահմանային վեճը խաղաղ ճանապարհով լուծելու հարցում»,- հայտարարել է Խաթիբզադեն: