կարևոր
2551 դիտում, 2 տարի առաջ - 2021-05-14 18:16

Վերին Շորժայի հատվածում ադրբեջանցիները ՀՀ տարածք են մտել 2 կմ. Ռազմինֆո

Վերին Շորժայի հատվածում ադրբեջանցիները ՀՀ տարածք են մտել 2 կմ. Ռազմինֆո

Razm.info-ի մանսագետները տեղորոշել են տեղանքը և պարզել, որ ադրբեջանական կողմը ՀՀ տարածքում ուղիղ գծով առաջացել է շուրջ 2 կմ։

Մայիսի 14-ին Armlur լրատվակայքը հրապարակել է Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղից շուրջ 6 կմ դեպի արևմուտք ընկած հատվածից տեսանյութ, որտեղ երևում էին ադրբեջանցի զինծառայողներ։

Ինչպես արդեն նշեցինք, տեսանկարահանումը կատարվել է Վերին Շորժայից շուրջ 6 կմ դեպի արևմուտք ընկած հատվածում՝ լեռան լանջին։ Ադրբեջանի կողմից օկուպացված Քարվաճառի և ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանը անցնում է լեռնագագաթներով, սակայն ինչպես երևում է տեսանյութից ադրբեջանցի զինծառայողները կանգնած են լանջային հատվածում և ուղիղ գծով առաջացել են շուրջ 2 կմ-ի չափով։

«Քիչ առաջ Ռազմինֆոյից Հայկ Խաչիկյանը պարզեց, որ 2 կիլոմետրով էլ Գեղարքունիքի մարզ են մտել ադրբեջանցիները։ Ընդ որում հանգիստ իջել են սարից մեր ճանապարհով։ Ու որևէ ընդունելի բացատրություն չի կարող լինել, թե ինչու նույն ճանապարհով մեր զորքը դեռ 1 շաբաթ առաջ վերև բարձրացրած չեն եղել»,- գրում է Ռազմինֆոյի խմբագիր Կարեն Վրթանեսյանը:

։


Տեղորոշման պատկերը ներկայացված է ստորև։