կարևոր
1888 դիտում, 2 տարի առաջ - 2021-05-14 17:06

Ժամը 18:00-ին Ազգային ժողովի արտահերթ նիստ է հրավիրված

Ժամը 18:00-ին Ազգային ժողովի արտահերթ նիստ է հրավիրված

ՀՀ Ազգային ժողովը մայիսի 14-ին ժամը 18:00-ին արտահերթ նիստ կգումարի:

«Հիմք ընդունելով 2021 թվականի մայիսի 14-ին՝ ժամը 18.00-ին, Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը , ինչպես նաեւ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության «Ազգային ժողովի խորհրդին միջնորդությամբ դիմելու մասին» որոշումը, առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Ազգային ժողովի խորհուրդը որոշում է.
 
Համաձայնություն տալ 2021 թվականի մայիսի 14-ին` ժամը 18:00-ին, նախաձեռնողի սահմանած օրակարգով Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելուն»: