Գորիսի քաղաքապետի տեղակալ Իրինա Յոլյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հետաքրքիր է ինչի՞ չեն օգտվում ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների համալսարանի ներուժից։
Հիմա պիտի տեղեկատվական դաշտը ողողված լիներ փաստարկներով, վերլուծական նյութերով, ճշգրիտ` պատմական քարտեզներով։
Գոնե հիմա ակտիվացեք, տեղեկատվական հարթակները փաստերով ողողեք, ինչի՞ եք թողնում թշնամին կեղծ քարտեզներով աշխարհի մակարդակով մեր պետական սահմանը շահարկի»: