կարևոր
1864 դիտում, 2 տարի առաջ - 2021-05-14 12:29

Ղեկավարի բանավոր հրահանգն են կատարում, դատավորի մեքենան են տանում. փաստաբան

Ղեկավարի բանավոր հրահանգն են կատարում, դատավորի մեքենան են տանում. փաստաբան

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրել է.

«Երեկ երեկոյան ժամը 23:30-ի սահմաններում ճանապարհային ոստիկանները տուգանային հրապարակ են տեղափոխել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի որդու վարած ԲՄՎ ավտոմեքենան: Որևէ խախտում չի եղել, փաստաթղթերը նորմալ, վարորդը սթափ: Որևէ արձանագրություն չի կազմվել, ասել են, որ իրենց ղեկավարի բանավոր հրահանգն են կատարում, այսինքն՝ դատավորի մեքենան են տանում:

Դիմել եմ ՄԻՊ գրասենյակ:

Հ.Գ. Նման դիշովկա իշխանություն ով էր տեսել?»:

Հիշեցնենք, որ օգոստոսի 13-ին, Վերաքննիչ դատարանը, դատավոր Ալեքսանդր Ազարայնի նախագահությամբ, բավարարեց Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանների բողոքը, ինչից հետո ՀՀ երկրորդ նախագահը ազատ արձակվեց: