կարևոր
1516 դիտում, 1 տարի առաջ - 2021-05-14 10:53

Արցախում այսօր չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ կկատարվեն

Արցախում այսօր չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ կկատարվեն

ԱԻ պետական ծառայության սակրավորները, «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամի և «The halo trust» ոչ կառավարական կազմակերպության սակրավորների հետ շարունակում են Արցախի տարածքը մաքրել կյանքին վտանգ սպառնացող ռազմամթերքից:

Չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ կկատարվեն Մարտունի, Մարտակերտ, Ասկերան, Ստեփանակերտ քաղաքների, Ասկերանի շրջանի Խնածախ, Այգեստան և Շոշ գյուղերի մոտակա տարածքներում:

«Պայթյունի ձայներ լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել:

Կարճ հեռախոսահամարներ՝ 911, 112, 101»,– ասվում է ԱԻՊԾ նախարարության տարածած մամուլի հաղորդագրությունում: