24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Ֆրանսիայի Հանրապետության նախագահը հեռախոսազրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ այս հինգշաբթի՝ մայիսի 13-ին, հայտնում է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնհաթան Լաքոթը:
Քննարկել են Սյունիքի մարզում ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելու հետևանքով ստեղծված իրավիճակն ու այն հանգուցալուծելու քայլերը: Էմանուել Մակրոնը վերահաստատել է Ֆրանսիայի հավատարմությունը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության նկատմամբ և ընդգծել է Հայաստանի սուվերեն տարածքից ադրբեջանական զինված ուժերի անհապաղ դուրսբերման անհրաժեշտությունը:
«Ֆրանսիան ցանկանում է, որ տարածաշրջանում լարվածության իրավիճակի վերաբերյալ որոշում գտնվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով, որպեսզի կայունությունն ու անվտանգությունը վերադառնա այդ տարածաշրջան»,- նշված է Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի հաղորդագրության մեջ: