կարևոր
994 դիտում, 1 ամիս առաջ - 2021-05-13 23:03

Այսօր էլ Գեղարքունիքի մարզպետն է փորձում սրբագրել իր նախորդ հայտարարությունը, թե մարզում թշնամու առաջխաղացման լուրը չի համապատասխանում իրականությանը

Այսօր էլ Գեղարքունիքի մարզպետն է փորձում սրբագրել իր նախորդ հայտարարությունը, թե մարզում թշնամու առաջխաղացման լուրը չի համապատասխանում իրականությանը

Այսօր էլ ՀՀ Գեղարքունիքի մարզպետը, ինչպես երեկ՝ Սյունիքի մարզպետը, սրբագրում է իր հայտարարությունը: Ըստ Սանոսյանի՝ մինչև երեկ և այսօր կեսօր ադրբեջանցի զինված ուժերը պարզապես սահմանային ճշգրտումներ էին անում, բայց  հետո հանկարծ որոշեցին դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի սահմանային որոշ հատվածներում: 

Դեռ երեկ, ինչպես նաև այսօր Կառավարության նիստից հետո Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը նախ հայտարարեց, թե «Գեղարքունիքի մարզում թշնամու առաջխաղացման լուրը չի համապատասխանում իրականությանը»:

Իսկ այսօր կառավարության նիստից հետո Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը վստահեցնում էր, թե Հայաստանի պետական սահմանը պահմանվել է, թե սահմանին «լարվածություն բացարձակապես չկա», որևէ արտառոց բան տեղի չի ունեցել, «ընդամենը մի երկու տեղ լանջով սահմանագիծ կար, որ մերոնք պնդում էին, որ մի քիչ պետք է հետ նստեն, որն ընթացքում կարգավորվեց, հետ նստեցին»։ 

Արդեն երեկոյան Սանոսյանը հետևյալ տեքստն է հրապարակում.

«Մայիսի 12-ին հակառակորդը, առաջնորդվելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրով, սահմանային ճշգրտման աշխատանքներ է իրականացրել Վարդենիսի տարածաշրջանի այն հատվածներում, որտեղ, եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով չէր հասցրել իրականացնել:

Նշված աշխատանքները, նույն հատվածներում, շարունակվել են մայիսի 13-ին: Սակայն օրվա երկրորդ կեսին, ադրբեջանական զինված ուժերը «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել են դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի սահմանային որոշ հատվածներում։

Ինչպես նշված է ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ՝ ՀՀ զինված ուժերի գործողությունների արդյունքում առաջխաղացումը կասեցվել է, ադրբեջանական կողմին պահանջ է ներկայացվել տարածքն անհապաղ լքելու և իրենց ելման դիրքեր վերադառնալու վերաբերյալ»։

Այսինքն, Գեղարքունիքի մարզպետը, իր վերջին հաղորդագրությամբ, նշում է, թե մինչև երեկ և այսօր կեսօր ադրբեջանցիները պարզապես սահմանային ճշգրտումներ էին անում, բայց  հետո հանկարծ որոշեցին դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի սահմանային որոշ հատվածներում: 

Հիշեցնենք նաև, որ երեկ Իշխանասարի ուղղությամբ անդրբեջանական զորքերի առաջխաղացաման վերաբերյալ Սյունիքի մարզպետն էր նախ նշել, թե նամն բան չկա, ապա երեկոյան, հակասելով իր իսկ հայտարարությանը, հաստատել է, որ ադրբեջանական զինված ուժերը հատել են ՀՀ սահմանը՝ մոտ 3 կմ առաջ գալով: