29.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.31 -0.08 | |
GBP | 496.42 -3.37 | |
EUR | 429.75 -2.20 | |
GEL | 139.35 +0.32 | |
RUB | 7.83 +0.11 |
Մայիսի 13-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մոհսեն Բահարվանդի հետ։ Այս մասին տեղեկանում ենք Իրանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջում։
«ՀՀ դեսպանը հանգամանալից ներկայացրել է մայիսի 12-ից Ադրբեջանի զինված ուժերի գործողությունների հետևանքով Հայաստանի Սյունիքի մարզում ստեղծված իրադրությունը՝ անթույլատրելի համարելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգության փորձերը:
ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալի խնդրանքով դեսպան Թումանյանն ներկայացրել է լարվածության թուլացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:
Զրուցակիցներն ընդգծել են տարածաշրջանային անվտանգության ու կայունության սպառնալիքների չեզոքացման հրամայականը, այդ թվում՝ երկու երկրների համագործակցության միջոցով»: