11.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.09 +0.31 | |
GBP | 495.67 +4.92 | |
EUR | 419.78 +4.30 | |
GEL | 150.47 +0.32 | |
RUB | 6.7 -0.01 |
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մայիսի 13-ին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:
«Ռուսաստանի կողմից կայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման կապակցությամբ , ինչպես եւ ավելի վաղ Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ Լավրովի հեռախոսազրույցի ընթացքում, հաստատվել է հրադադարի ռեժիմի խիստ պահպանման, ինչպես նաև Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների դրույթների անշեղ կատարման անհրաժեշտությունը:
Կարևորվել է նման բոլոր միջադեպերի լուծումը բացառապես քաղաքական-դիվանագիտական մեթոդներով: Պատրաստակամություն է հայտնվել աջակցել Հարավային Կովկասում իրադրության հետեւողական կարգավորմանը»- նշված է հաղորդագրության մեջ: