կարևոր
3973 դիտում, 2 տարի առաջ - 2021-05-13 19:31

Ադրբեջանի ԶՈՒ-երի 250 ներկայացուցիչ գտնվում է ՀՀ պետական սահմանից ներս․ Հայաստանը պաշտոնապես դիմում է ՀԱՊԿ-ին

Ադրբեջանի ԶՈՒ-երի 250 ներկայացուցիչ գտնվում է ՀՀ պետական սահմանից ներս․ Հայաստանը պաշտոնապես դիմում է  ՀԱՊԿ-ին

2 օրվա մեջ Անվտանգության խորհրդի արդեն երրորդ նիստն է գումարվել Երեւանում: Վերջին նիստին Հայաստանի վարչապետի պաշտոնակատարն ասել է՝ Սյունիքի մարզի Սեւ լճի շուրջ ու մերձակա տարածքներում պայթյունավտանգ իրավիճակ է:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ պատճառն այն է, որ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների որոշ խմբեր հատել են Հայաստանի պետական սահմանն ու Սեւ լիճը պարփակելուն ուղղված գործողություններ են արել:

Փաշինյանը նաեւ տեղեկացրել է, որ թեեւ Հայաստանի զինված ուժերը մարտավարական բնույթի հակագործողություններ են իրականացրել, այնուամենայնիվ, ադրբեջանական զինուժի շուրջ 250 ներկայացուցիչ այս պահին շարունակում են գտնվել մեր պետական սահմաններից ներս՝ Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում:

Անվտանգության խորհրդի նիստին Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես հայտարարել է՝ Սյունիքում Ադրբեջանի հրահրած սադրանքներից հետո Հայաստանը դիմում է Հավաքական Անվտանգության պայմանագրի կազմակերպությանը: