կարևոր
2587 դիտում, 2 տարի առաջ - 2021-05-13 17:27

Սերժ Սարգսյանի եւ Բարսեղ Բեգլարյանի պաշտպանների միջնորդությունների վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի վաղը

Սերժ Սարգսյանի եւ Բարսեղ Բեգլարյանի պաշտպանների միջնորդությունների վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի վաղը

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրում` դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եւ «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի գործով դատական նիստին գործով ամբաստանյալների պաշտպաննեը ներկայացրել են մի քանի միջնորդություններ։

Նշենք, որ Սերժ Սարգսյանի պաշտպանները դատարանին երկու միջնորդություն են ներկայացրել. միջնորդություններից մեկը վերաբերում էր նրա խափանման միջոցի վերացմանը (ստորագրությունը՝ չհեռանալու մասին), մյուսը՝ գործով բոլոր նյութերն իրենց տրամադրելուն։

Բարսեղ Բեգլարյանի պաշտպանն էլ միջնորդել է իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնել (ստորագրությունը՝ չհեռանալու մասին)։

Դատարանը միջնորդությունների վերաբերյալ որոշումը հրապարակելու է վաղը՝ 14։00-ին։

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և Ֆլեշ ՍՊ ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանի ու նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամը: