կարևոր
2632 դիտում, 2 տարի առաջ - 2021-05-13 17:10

Կարող ենք կորցնել մեր հայրենիքի նորանոր տարածքներ․ Վազգեն Մանուկյանը «Հայրենիքի փրկության շարժման» խորհրդի անդամներին հրավիրում է նիստի

Կարող ենք կորցնել մեր հայրենիքի նորանոր տարածքներ․ Վազգեն Մանուկյանը «Հայրենիքի փրկության շարժման» խորհրդի անդամներին հրավիրում է նիստի

Հայրենիքի փրկության շարժման ֆեյսբուքյան էջում Վազգեն Մանուկյանի անունից հայտարարություն է տարածվել, որով անհանգստություն է հայտնում երկրին սպառնացող լուրջ վտանգների մասին, ուստի Հայրենիքի փրկության շարժման խորհրդի անդամներին Վազգեն Մանուկյանը հրավիրում է խորհրդի նիստի։

«Հարգելի՛ գործընկերներ,

Սյունիքում տեղի ունեցող իրադարձությունները ցույց են տալիս մեր երկրին սպառնացող լուրջ վտանգներ: Մինչև ընտրությունների օրը մենք այս իշխանության օրոք կարող ենք կորցնել մեր հայրենիքի նորանոր տարածքներ:

Մեր հետագա անելիքները քննարկելու նպատակով վաղը՝ մայիսի 14-ին, ժամը 17:00-ին, Հայրենիքի փրկության շարժման խորհրդի անդամներին հրավիրում եմ խորհրդի նիստի:

Հարգանքով՝

Վազգեն Մանուկյան»։