կարևոր
781 դիտում, 1 ամիս առաջ - 2021-05-13 16:18

Առողջապահության նախարարը նշել է Սիսիանի թունավորման դեպքերի պատճառը

Առողջապահության նախարարը նշել է Սիսիանի թունավորման դեպքերի պատճառը

Սիսիանում ջրից թունավորման դեպքերին անդրադարձել է Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը:

Լրագրողների այն հարցին, թե արդյոք ջրից թունավորումները կապ ունեն Սև լճի դեպքերի հետ կամ հետևանք են ադրբեջանական կողմի՝ ջրամբարի թունավորմանը, նշել է.

«Այս պահին որևէ բան դրա մասին մեզ չի հուշում: Մենք նշել ենք, որ դա անձրևաջրերի և կոյուղու ջրատարի անսարքության խնդիր է եղել, որն արդեն իսկ ուղղվել է. մոտակա ժամերին կլինի փորձաքննության պատասխանը»:

Սիսիանի բժշկական կենտրոնի տնօրեն Անի Գրիգորյանն էլ նշել է, որ մինչև չլինեն փորձաքննության արդյունքները, որևէ մեկը չի կարող պնդել, որ թունավորումը ջրից է եղել։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Վեոլիա ջուր ՓԲԸ-ն պարզաբանում էր տվել Սիսիանում աղիքային վարակի դեպքերը մատակարարվող խմելու ջրի որակով պայմանավորող որոշ լրատվամիջոցների հրապարակումներին, նշելով որ ստացված ահազանգի հետքերով, մայիսի 11-ին քաղաքի տարբեր վայրերից իրականացվել է ջրի արտապլանային նմուշառումներ: Ընկերության լաբորատորիայում կատարված հետազոտությունով ջրի մեջ սանիտարական նորմաներից շեղումներ և որակին ներկայացվող պահանջներին անհամապատասխանություն չի արձանագրվել: 

Նշենք, որ Սիսիան համայնքում արձանագրվել է աղիքային վարակներին բնորոշ ախտանշաններով 296 դեպք (դեպքերից 281-ը մինչև 18 տարեկան են, իսկ 15-ը՝ մեծահասակ):