կարևոր
1891 դիտում, 1 տարի առաջ - 2021-05-13 15:10

Սյունիքում՝ ադրբեջանական զորքերի առաջխաղացումը, մարդկանց մոտ արթնացրել է սթափության զգացումը. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լարված իրավիճակը Սյունիքի սահմաններում, ադրբեջանական զորքերի առաջխաղացումը, մարդկանց մոտ արթնացրել է սթափության զգացումը:

Մարտի 12-ին՝ կեսգիշերն անց ադրբեջանական զինված ուժերն առաջացել են Սյունիքի մարզում: Իշխանասար լեռան եւ Սեւ լճի ուղղությամբ հատելով Հայաստանի պետական սահմանը՝ ավելի քան երեք կիլոմետր առաջացել են Վերիշեն, ինչպես նաեւ՝ Իշխանասար գյուղերի ուղղությամբ:

Քաղաքացիները թշնամու կողմից նոր սադրանքների մտավախություն ունեն։ Միաժամանակ՝  չեն ընդունում իշխանության կրավորական ու խուսափոխական կեցվածքը, եւ միմյանց հակասող արդարացումների շարքը: 

Քաղաքացիների կարծիքները առանձնացրել է՝ Զառա Սահակյանը։