կարևոր
1717 դիտում, 1 տարի առաջ - 2021-05-13 13:32

Ռազմական ոստիկանությանը հանձնարարվել է պարզել Սյունիքում տեղի ունեցած սահմանային իրադարձությունները և տալ իրավական գնահատականներ

Ռազմական ոստիկանությանը հանձնարարվել է պարզել Սյունիքում տեղի ունեցած սահմանային իրադարձությունները և տալ իրավական գնահատականներ

ՀՀ զինվորական դատախազության կողմից ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությանը հանձնարարվել է քրական վարույթի շրջանակներում համակողմանի պարզել Սյունիքի մարզում սահմանին տեղի ունեցած իրադարձությունները և տալ իրավական գնահատականներ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ 

Հիշեցնենք, որ բանակցություններ էին սկսվել ռուս զինվորականների մասնակցությամբ ադրբեջանական կողմի հետ, որոնք երեկվանից հատել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանը՝ 3,5 կիլոմետր խորանալով Սյունիքի մարզի Իշխանասարի Սև լիճ տեղանքում։